Ուկրաինայի գրողների ազգային միությունն (ՈւԳԱՄ) իր հրատարակություններում որոշում է կայացրել դադարեցնել այն երկրների հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք քվեարկությամբ ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», դրանց թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան եւ Չինաստանը, միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը»:

«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստին որոշում է կայացվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրապարակումը, որոնք ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում դեմ են քվեարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականության: Ներկայացվում է այդ երկրների ցուցակը. Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վենեսուելա, Հայաստան, Զիմբաբվե, Իրան, Կամբոջա, Ղրղզստան, Չինաստան, ԿԺԴՀ, Կուբա, Լաոս, Մյանմար, Նիկարագուա, Սերբիա, Սիրիա, Սուդան»,- ասված է տեքստում:

Ընդգծվում է, որ բացառություն կարող է լինել «կյանքից հեռացած դասականների», ինչպես նաեւ այն երկրների ժամանակակից գրողների ստեղծագործությունների համար, ովքեր հրապարակավ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»:

Բացի այդ, որոշում է կայացվել Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարարությանը, Պետական ​​հեռուստառադիոյի կոմիտեին, Գրքի ուկրաինական ինստիտուտին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ուկրաինական ինստիտուտին, Գրքերի հրատարակիչների ու գրքեր տարածողների ուկրաինական ասոցիացիային ծանոթացնել այս որոշման հետ:

«Որոշվել է նաեւ դադարեցնել հավելվածում նշված երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ համատեղ ակցիաներ (ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ, համաժողովներ եւ այլն) անցկացնելու պրակտիկայից եւ թույլ չտալ, որպեսզի ՈւԳԱՄ-ի անդամները մասնակցեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային կողմ հանդես եկող երկրների ներկայացուցիչների նախաձեռնած ցանկացած գրական եւ գեղարվեստական ​​միջոցառումներին»,- ասվում է հայտարարության մեջ: