Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետ II-ը հաստատել է Brexit-ից հետո Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների մասին օրինագիծը, որով այդ փաստաթուղթն ուժի մեջ կարող է մտնել, հայտարարել է Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Լիդնսկի Հոյլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդկերպ Միացյալ Թագավորությունը միապետի ստորագրումից եւ առաջիկայում օրենսդիր մարմնի երկու պալատնելում օրինագիծը դիտարկելու ընթացակարգից հետո իր կողմից ավարտել է ԵՄ-ի հետ առեւտրի եւ համագործակցության մասին փաստաթուղթը վավերացնելու գործընթացը: Ամանորի գիշերը երկրում կդադարի գործել այսպես կոչված անցումային շրջաննում 2016 թվականին հանրաքվեի միջոցով բրիտանացիաների հաստատած Brexit-ը վերջնականորեն կիրականացվի. երկիրը կլքի ԵՄ-ի հետ միասնական շուկան եւ մաքսային միությունը:
Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին եւ ի սկզբանե պետք է տեւեին երկու տարի, սակայն մի քանի անգամ երկարաձգվել էին: Միացյալ Թագավորությունը լքել է ԵՄ-ն 2020 թվականի փետրվարի 1-ին՝ պայմանավորվելով 11-ամսյա անցումային շրջանի մասին, որի ընթացքում Լոնդոնում կգործեն եվրոպական բոլոր նորմերը, այդ թվում՝ միասնական շուկայի կանոններով առեւտուրը:
Դեկտեմբերի 24-ին Բրյուսելն ու Լոնդոնը համաձայնեցրել են Brexit-ից հետո գործընկերության մասին համաձայնագրի տեքստը: Համաձայնագիրը ենթադրում է ազատ առեւտուր առանց քվոտաների եւ սակագների, միմյանց տարածքի, ծովային եւ օդային տարածության մեջ անսահմանափակ մուտքի հասանելիություն եւ բալանսավորված մուտք դեպի ծովային ռեսուրսները: Կողմերը մտադիր են ապահովել իրենց քաղաքացիների համար հավասար հասանելիություն մեկը մյուսի սոցիալական համակարգերի հարցում: Բրյուսելն ու Լոնդոնը հրաժարվել են արտաքին քաղաքականության, պատժամիջոցների ռեժիմի եւ պաշտպանության ոլորտներում գործողությունների համակարգումից:





























