Հունվարի 1-ին, ժամը 07։36-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթից Մասիս քաղաք տա¬նող ավտոճանապարհին՝ «Կոնտինենտալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճա¬նա¬պարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2108» և անհայտ մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: