«Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ-ն ստորագրել է առաջին Sukhoi Superjet-ը ստանալու մասին  ակտը։

Սպասվում է, որ նոր օդանավի առաջին թռիչքը կկատարվի հունիսի 16-ին՝ դեպի Սանկտ Պետերբուրգ։

«Աէրոֆլոտ»-ը ն 30 նման օդանավ է պատվիրել։ 2011 թվականին ընկերությունը կարող է ստանալ 10 օդանավ, 2012-ին՝ 12, 2013-ին՝ եւս 8 օդանավ։

Sukhoi SuperJet 100-ը պետք է փոխարինի ՏՈՒ-134 օդանավերին։

Նշենք, որ առաջին Sukhoi Superjet 100-ը հանձնվել էր «Արմավիա» ավիաընկերությանը։