Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ակտիվացել է, ներկայումս ընթանում է հիմնարար սկզբունքների համաձայնեցման ինտենսիվ փուլը։ Ինչպես հայտնում է 1news.az-ը՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին, Վաշինգթոնում ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
«Սակայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը դեռեւս չի նշանակում խաղաղ համաձայնագրի ձեռքբերում։ Չի կարելի թույլ տալ, որ սկզբունքների համաձայնեցումից հետո եւս 70 տարի աշխատանքներ տարվեն խաղաղ համաձայնագրի վրա։ Եթե հիմնարար սկզբունքներն ընդունվում են, ապա 6-12 ամիսների ընթացքում պետք է ավարտվեն համաձայնագրի վրա աշխատանքները։ Դրանք պետք է հնարավորինս շուտ ավարտվեն»,- ասել է Մամեդյարովը։



























