Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 24 246-ով՝ հասնելով մինչեւ 3 284 384-ի, երեքշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շտաբի տվյալներով՝ վարակվածների թվի աճը համեմատական արտահայտությամբ կազմում է 0,7 տոկոս:

Աճի ավելի ցածր տեմպեր են գրանցվել Տիվայի Հանրապետությունում (0,1 տոկոս) եւ Ալթայի Հանրապետությունում (0,2 տոկոս):

Մեկ օրում 3 649 հիվանդ է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում, 1 131՝ Մոսկվայի մարզում, 405՝ Նիժեգորոդյան մարզում, 392՝ Սվերդլովի մարզում, 390՝ Վորոնեժի մարզում:

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 562 210 մարդ:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 22 632-ով՝ հասնելով մինչեւ 2 662 668-ի: Հոկտեմբերի 3-ից արդեն ապաքինվածների բաժինն անցել է 81 տոկոսից:

Մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգում ապաքինվել եւ դուրս է գրվել 1 729 պացիենտ, Մոսկվայի մարզում՝ 1502, Նիժեգորոդյան մարզում՝ 469, Սվերդլովի մարզում՝ 400, Արխանգելսկի մարզում՝ 375:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն աճել է 518-ով ընդդեմ մեկ օր առաջվա 482-ի, հասնելով մինչեւ 59 506-ի: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականապես հնարավոր կլինի որոշել միայն համաճարակի ավարտվելուց հետո) շարունակում է մնալ 1,81 տոկոսի մակարդակում, վկայում են շտաբի տվյալները:

Մասնավորապես՝ մեկ օրում Մոսկվայում գրանցվել է մահվան 75 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 73, Մոսկվայի մարզում՝ 22, Ռոստովի մարզում՝ 21, Նիժեգորոդյան եւ Սվերդլովի մարզերում՝ 18-ական: