Նախորդ տարվա ապրիլի համեմատ ֆինանսական շուկայի դոլարայնացման մակարդակն այս տարվա ապրիլին ավելի նվազ է: Նման եզրահանգման կարելի է հանգել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակած ապրիլ ամսվա տեղեկագրում նշված տվյալներից:

Դոլարայնացման մակարդակը ԿԲ-ի կողմից ներկայացվում է ըստ 5 բնութագրիչների: Դրանցից չորսով դոլարայնացման մակարդակը նվազել է, եւ միայն մեկով`աճել:

Աճը տեղի է ունեցել հետեւյալ ցուցանիշով` իրական հատվածին դոլարով տրամադրված վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում աճել է մինչեւ 58.7 տոկոս, նախորդ տարվա ապրիլի 52.1 տոկոսի համեմատ: Փոխարենը` ավանդների կառուցվածքում դոլարի բաժինը զգալիորեն նվազել է, թեւ շարունակում է 50 տոկոսից բարձր մնալ: Բավական է նշել, որ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 79.1 տոկոսը դեռեւս դոլարային է, թեեւ նախորդ տարվա սկզբներին այդ ցուցանիշը 80 տոկոսից բարձր էր: