Թբիլիսիի գյուղատնտեսական շուկաներում տավարի մսի գնի բարձրացման պատճառով, տավարի մսի դեֆիցիտ է: Թբիլիսիի Դեզերտիր կոչվող տարածքում գտնվող գյուղատնտեսական շուկաներում տավարի մսի վաճառակետերը դատարկ են, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Թբիլիսիի շուկաներում 1 կգ տավարի միսն արժե 13.014 լարի (շուրջ 2600 դրամ):

Ըստ գործակալության, Թբիլիսիում տավարի մսի առեւտրականները պետությանը խնդրում են վերահսկել գները: Այդ պատճառով հունիսի 6-ին Թբիլիսիի գյուղատնտեսական շուկաների առեւտրականները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել: