WTI (Light Sweet) նավթի պաշտոնական գինը New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային շուկայում նվազել է 1,21 դոլարով եւ կազմել 99,01 դոլար` մեկ բարելի դիմաց:
Brent նավթի պաշտոնական գինը InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) ապրանքային բորսայում նվազել է 1,36 դոլար եւ կազմել 114,48 դոլար` մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ-ում նավթը շարունակում էժանանալ երկրում զբաղվածության տվյալների բացասական դինամիկայի հետեւանքով պահանջարկի նվազման հետ կապված:
ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցի համաձայն, մայիսին երկրի ոչ գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղերն ավելացել են 54 հազա միավորով: Համեմատության համար նշենք, որ վերլուծաբանները ակնկալում էին, որ այդ ցուցանիշը կլինի 165 հազար:
Միաժամանակ, մասնավոր սեկտորում աճը կազմել է 83 հազար, ինչը նշանակում է, որ պետական սեկտորում աշխատատեղերի կրճատումը կազմել է 29 հազար:




























