Ճապոնիայի միջուկային եւ ինդուստրիալ անվտանգության գործակալությունը հունիսի 7-ին հրապարակել է փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն, «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո առաջին օրերին մթնոլորտ ներտված ռադիոակտիվ նյութերի քանակը կրկնակի ավելին է եղել, քան կարծում էին մասնագետները:
Այսպիսով, «Ֆուկուսիմա-1»-ում վթարից հետո առաջին օրերին մթնոլորտ ներտված ռադիոակտիվ նյութերի քանակը կազմել է 770 հազար տերաբեկերել: Մինչ փորձաքննության արդյունքների ստացումը, մասնագետների գնահատմամբ այդ ցուցանիշը 370-630 հազար տերաբեկերել էր:
Սպասվում է, որ Ճապոնիայի միջուկային եւ ինդուստրիալ անվտանգության գործակալության տվյալները հաշվի կառնվեն զեկույց պատրաստելիս, որը ճապոնական պատվիրակությունը կներկայացնի այս ամիս ԱԷՄԳ-ի (МАГАТЭ) կողմից կազմակերպվող կոնֆերանսի ժամանակ:




























