«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ այսուհետ մաղադանոսը պաշտոնապես ներառվել է թմրամիջոցների շարքը, որում կան ուժեղ ազդեցության թունավոր տարրեր:
Թմրանյութ է համարվել ոչ ամբողջ մաղադանոսը, այլ միայն նրա պտուղը, որից կարելի է մարդու առողջության համար վտանգավոր յուղ պատրաստել: Այդպիսի փոփոխություններ են մտցվել «Պարենային ապրանքների անվտանգության հիգիենիկ պահանջներում»:
Թմրամիջոց պատրաստելու նպատակով մաղադանոսի տարածման համար այսուհետ պատիժ է նախատեսված: Սակայն, դեռեւս անհայտ է, թե արդյոք սահմանափակումներ կմտցվեն նաեւ մաղադանոսի վաճառքի ծավալների նկատմամբ:




























