Եվրոխմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, թե սպառնալիքներով նամակներ է ստանում Հունաստանից, որից ԵՄ-ն տնտեսման կոշտ միջոցների էր հասել բյուջեի կրճատման հարցում:

Հունաստանը անցած տարի գրեթե փրկվեց դեֆոլտից` «գոտիների ձգման» ծրագրի դիմաց: Մայիսի վերջին հունական կառավարությունը հավանություն տվեց ծախսերի 6-մլրդանոց կրճատման ծրագրին: Հունիսի 15-ին Հունաստանում նախատեսված է հերթական գործադուլը:

«Ի՞նչ կարելի է ասել հույների մասին: Լավ հարց է, ես հաճախ եմ ինձ տալիս, քանի որ շատ նամակներ եմ ստանում Հունաստանից: Այնտեղ նաեւ մահվան սպառնալիքներ են լինում»,- ասել է Յունկերը` ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի առջեւ:

Յունկերը լիովին հավանություն է տվել Աթենքի գործողություններին պետական ակտիվների սեփականաշնորհման ուղղությամբ, եւ նշել, որ դա հունական հասարակության աղքատ  խավերի համար նվազագույն չարիքը կլինի: