Նախագահ Դոնալդ Թրամփը չի առաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում, գրում է Politico-ն:

Նա սկսել է հրաժարվել այդ գաղափարից այն բանից հետո, երբ իմացել է, որ դա նրանից կպահանջի ֆինանսական փաստաթղթերի հրապարակում, որոնք նրան խոցելի կդարձնեն շարունակվող քրեական եւ քաղաքացիական հետաքննությունների եւ դատական հայցերի համար՝ նշում են պարբերականի աղբյուրները:

Դրանից հետո անկարգություններ տեղի ունեցան Կապիտոլիումի դիմաց: Հանրապետականների մեծ մասն այդ իրադարձությունների համար պատասխանատու է համարում Թրամփին:

Հարցազրույցներում հանրապետականների մեծ մասը, որոնք աջակցում էին Թրամփին կամ աշխատել են նրա հետ, ասել են, որ նախագահը, քիչ հավանական է, որ կրկին կառաջադրվի: Եթե Թրամփը կրկին մտափոխվի եւ որոշի առաջադրել իր թեկնածությունը, ապա, նրանց խոսքով, նրանք հույս ունեն համոզել նրան չանել դա: