Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է. դոլարի գնի բարձրացումն ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին ճնշում է գործադրում թանկարժեք մետաղների գնանշումների վրա, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.16 տոկոսով կամ 2.9 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1832.5 դոլար: Արծաթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0.33 տոկոսով եւ կազմել 26718 դոլար մեկ ունցիայի դիմաց:

ԱՄՆ 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 1.2 տոկոսային կետով` մինչեւ 1.119 տոկոս: Այս ֆոնին դոլարի ինդեքսն (դոլարի փոխարժեքը Միացյալ Նահանգների հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) ամրապնդվել է 0.39 տոկոսով` մինչեւ 90.45 կետ: