Վրաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին ժամանել է Ադրբեջան` մասնակցելու «Կասպյան ավազանի նավթն ու գազը-2011» ցուցահանդեսին, որը կկայանա այսօր` հունիսի 7-ին:
Մեկօրյա այցի շրջանակներում Խետագուրին Բաքվում կքննարկի էներգետիկ համագործակցության հարցեր, հաղորդում է APA-ն` վկայակոչելով Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:




























