Սպիտակ տան տնտեսագիտական խորհրդի նախագահ Օստան Գուլսբին երկուշաբթի` հունիսի 6-ին, հրաժարական է տվել: Նրա այդ որոշման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Գուլսբիի հեռանալուց հետո Բարակ Օբամայի շրջապատում նրա` ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ձեւավորված տնտեսագիտական թիմից միայն մեկ մարդ է մնում` ֆինանսների նախարար Թիմոթի Գայտներ:   

Գուլսբին ու Օբաման ծանոթացել են այն ժամանակ, երբ միասին դասավանդում էին Չիկագոյի համալսարանում: Հետագայում Գուլսբին օգնել է Օբամային, երբ նա 2004 թվականին առաջադրվել էր Սենատում, ինչպես նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններում:

Սպիտակ տան տնտեսագիտական խորհրդի ղեկավարի պաշտոնը Գուլսբին զբաղեցրել է մոտ մեկ տարի առաջ: