Տավուշի մարզի Իջեւան քաղաքի թիվ 3 գերեզմանատան տարածքում հունիսի 6-ին ակտիվացել են սողանքային երեւույթները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ երկարատեւ հորդառատ անձրեւների հետեւանքով գերեզմանատան տարածքում առաջացել է սողանք, ինչից տեղաշարժվել են գերեզմանաքարեր, առաջացել են փլվածքներ: Իջեւանի քաղաքապետարանի կողմից տեղանքի ջրահեռացումն ապահովելու նպատակով փորվել է մոտ 100 մ երկարությամբ առու: