Հունիսի 5-ին` ժամը 21.00-ից մինչեւ 21.30-ը տեղացած կարկուտի հետեւանքով Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վնասվել են պտղատու այգիներ եւ բանջարանոցներ (մոտ 4,5 հա):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ժամը 16.00-ից 16.30-ի սահմաններում Լոռու մարզի Լոռի բերդ, Լեջան եւ Ամրակից գյուղերում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:




























