Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 22 934-ով: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 448 203-ի, հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ շտաբի տեղեկությունների՝ նոր դեպքերի աճը համեմատական արտահայտությամբ 4 օր չի գերազանցում 0,7 տոկոսը:
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում մեծացել է 24 755-ով: Ընդհանուր արդեն ապաքինվել է 2 825 430 մարդ:
Շտաբի տվյալների համաձայն՝ դուրս գրվածների թիվը մեկ օրում գերազանցել է վարակման նոր դեպքերի թիվը: Ապաքինվածների բաժինը աճել է մինչեւ 81,9 տոկոսով, այդ մակարդակին էր անցյալ տարվա սեպտեմբերի վերջին:
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը աճել է 531-ով ընդդեմ մեկ օր առաջվա 436-ի: Ինֆեկցիայի հետեւանքով մահացել է ընդհանուր 62 804 պացիենտ:
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականապես հնարավոր կլինի որոշել միայն համաճարակի ավարտից հետո) շարունակում է մնալ 1,82 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից:




























