Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ Թուրքիայի BOTAS պետական խողովակային ընկերության փորձագետները համաձայնեցրել են Թուրքիայի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման գինը: Այդ մասին Turan գործակալությանը հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը:
Տվյալ տարիֆը, ըստ աղբյուրը, լիովին բավարարում է ինչպես արդյունահանող ընկերություններին, այնպես էլ տարանցող երկրին:



























