Նորվեգիայի կրոն-արքայազնը Բաքու կատարած այցի ընթացքում առանձին հանդիպում է ունեցել օրերս ազատ արձակված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւի եւ մի խումբ իրավապաշտպանների հետ:

«Մենք խոսեցինք մոտ 15 րոպե, ես շնորհակալություն հայտնեցի Բաքվում Նորվեգիայի դեսպան Սթեյնար Գիլի գործունեության համար: Առանձին շնորհակալություն հայտնեցի նորվեգական կազմակերպություններին եւ թագավորական ընտանիքին»,- Turan-ին ասել է Էյնուլլա Ֆաթուլլաեւը:

Նա նաեւ նշել է, թե խնդրել է արքայազնին, որ վերջինս նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը բարձրացնի բլոգերներ Բախտիյար Հաջիեւի եւ Ջաբար Սավալանի ազատման հարցը:

Ադրբեջանցի բլոգերները Facebook ցանցի միջոցով հակակառավարական կոչեր էին տարածում եւ նրանց դեմ թմրանյութեր պահելու ու բանակից խուսափելու մեղադրանք են առաջադրվել: