Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, ով հունիսի 3-ին վիրավորվել էր նախագահական նստավայրին մոտ գտնվող մզկիթի ռմբակոծման հետեւանքով, մարմնի 40 տոկոս այրվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Նա ներկայումս գտնվում է Սաուդյան Արաբիայում, ուր բուժման կուրս է անցնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Սալեհի պարտականոթյունները ժամանակավորապես կատարում է երկրի փոխնախագահ Աբու-Ռաբու Մանսուր Խադին։ Նախօրեին վերջինս հայտարարել էր, որ նախագահը մտադիր է օրերս Եմեն վերադառնալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եմենի ընդդիմությունը խոստացել էր թույլ չտալ նրա վերադարձը։