Երեւանում հունիսի 6-ին ժամը 00.40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորչի եւ Արգիշտիի փողոցների խաչմերուկում  5 ավտոմեքենաներ բախվել են միմյանց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրար են բախվել 21-ամյա Նարեկ Դ.-ի վարած  «Մերսեդես», «ՎԱԶ-21214» (վարորդի տվյալները պարզվում են), 46-ամյա Արմեն Մ.-ի վարած «Ռենո», 45-ամյա Դավիթ Շ.-ի վարած «ՎԱԶ-2107» եւ 37-ամյա Հրաչիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Մերսեդես»-ի ուղեւորը` 18-ամյա Հայկ Հ.-ն, եւ «Ռենո»-ի ուղեւորներ՝ 30-ամյա Լուսինե Ղ.-ն եւ 26-ամյա Արամ Ս.-ն տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: