«Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում եւ Ադրբեջանում բանավեճեր էին ընթանում այն մասին, թե կմիանա՞ Ռուսաստանը Հայաստանի պաշտպանությանը ԼՂ պատերազմի հնարավորության դեպքում։ Այս խնդիրը քննարկվել է նաեւ ռուս բարձրաստիճան գեներալի կողմից, եւ ինչպես երեւում է՝ Ռուսաստանն ամեն դեպքում կմիջամտի»,- գրում է Eurasianet.org-ը։
Կայքի հաղորդմամբ, ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Տրետյակը, դատողություններ անելով Ղարաբաղում առկա իրավիճակի շուրջ, նշել է, որ հակամարտության վերսկսման հավանականությունը տվյալ տարածաշրջանում դեռեւս մեծ է։
Սակայն Տրետյակն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված ջանքերի արդունքում այդ հնարավորությունն աստիճանաբար նվազում է։
«Նա հասկացնել տվեց, որ Ռուսաստանը կկատարի Հայաստանին տված խոստումները։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանի հրաժարումը՝ միջամտել անցած տարի ամռանը Ղրղըզստանում ստեղծված իրավիճակին, չի կարող նախադեպ ծառայել Ղարաբաղի համար»,- գրում է Eurasianet.org-ը։
«Տրետյակը նաեւ նշեց, որ ՀԱՊԿ-ը կարող է օգնել լցնել անվտանգության վակուումը, որը կստեղծվի ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո»,- ասված է հոդվածում։




























