Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Kanal 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Հոպայի դեպքերից հետո ինքն է Արդվինի ժանդարմերիայի հրամանատարի ազատման հրամանը տվել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Էրդողանը նշել է, թե մամուլում հրապարակված լուսանկարներում երեւում է, որ ժանդարմերիան մի անկյունում կանգնած հանգիստ հետեւում է, թե մի խմբավորում ինչպես է հարձակվում իր շարասյան վրա։ «Արդվինի ժանդարմերիայի հրամանատարին պաշտոնից ազատելու հրահանգն անձամբ ես եմ տվել»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ Հոպայի իրադարձությունների հետեւանքով արդեն հրաժարական են տվել Արդվի ոստիկանապետն ու նահանգապետը։