Հունիսի 8-ին, ժամը 19-ին Երեւանի կամերային երաժշտության տանը կայանալու է տոնական համերգ` «Հայաստանի նոր անուններ» հիմնադրամի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ:

Համերգը նվիրված է Ռուսաստանի պետական տոնին` Ռուսաստանի օրվան:

Միջոցառման կազմակերպիչներն են «Եվրասիական հետազոտությունների» հիմնադրամի հայկական մասնաճյուղը եւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու են Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ այլ պաշտոնատար անձինք, NEWS.am-ին հայտնել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունից: