Շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության գոտի:
Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) ուղղաթիռով Բաքվից մեկնել էր Աղդամի շրջանի Թեզեքենդ գյուղ` մասնակցելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում անցկացվող դիտարկմանը: Դիտարկումից հետո նրանք հատելու են սահմանն ու մեկնելու են Ստեփանակերտ:
Ինչպես NEWS.am-ին հայտնել էին Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ից, դիտարկումը նախատեսված է ժամը 14-ի սահմաններում: Ստեփանակերտում միջնորդները հանդիպումներ կունենան հանրապետության ղեկավարության հետ: Համանախագահների այցի հաջորդ կետը լինելու է Երեւանը, ուր համանախագահները կլինեն հունիսի 9-ին:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին Մոսկվայում: Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հերքել, ոչ հաստատել է այս լուրը:




























