ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հայտարարել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացման անհրաժեշտության մասին:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե գործընթացն ակտիվացել է եւ կարելի է արագ արդյունքներ ակնկալել:
Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի խոսքով, Մինսկի խումբը միտված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն, ուստի համանախագահները հակամարտող կողմերի հաճախակի հանդիպումների անհրաժեշտություն են տեսնում: Իսկ Բեռնար ֆասիեն նկատել է, որ ՄԽ-ն շահագրգռված է տարածքային վեճի լուծման մեջ:
Նշենք, որ հունիսի 6-ին մեկնարկել է համանախագահների տարածաշրջանային այցելությունը: համանախագահներն արդեն եղել են Բաքվում, ապա ուղղաթիռով մեկնել են Աղդամի շրջանի Թեզեքենդ գյուղ` մասնակցելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծումանցկացվող դիտարկմանը: Դիտարկումից հետո նրանք հատելու են սահմանն ու մեկնելու են Ստեփանակերտ: Ստեփանակերտում միջնորդները հանդիպումներ կունենան հանրապետության ղեկավարության հետ: Համանախագահների այցի հաջորդ կետը լինելու է Երեւանը, ուր համանախագահները կլինեն հունիսի 9-ին:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին Մոսկվայում:




























