Եվրախորհրդարանում Եվրոպացի պահպանողականների ու բարեփոխականների խմբակցությունը (ECR) ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, ԱԺ-ի կողմից ընդունված համաներման մասին որոշումը:
ECR-ի հունիսի 6-ին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ համաներումը իշխանությունների եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջեւ խոստումնալից երկխոսության շարունակությունն է, որն անցնում է փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
«ECR-ը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին` օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի շարունակել ու ամրապնդել երկխոսությունը եւ դրանով նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը` եվրոպական արժեքների հիման վրա»,- ասված է հայտարարության մեջ:




























