Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 7-ին ընդունել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ավանդը Հայաստանի եւ Միացյալ Նահանգերի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

«Վաշինգտոն իմ վերջին այցելության ընթացքում նշվեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Եվ այդ գործում մեծ է Ձեր ներդրումը»,- ասել է նա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Յովանովիչը նշել է, որ իր համար հաճելի էր աշխատել Հայաստանում եւ իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Նախարար Նալբանդյանը դեսպան Յովանովիչին մաղթել է հետագա հաջողություններ իր դիվանագիտական գործունեության մեջ եւ նրան պարգեւատրել ԱԳՆ հուշամեդալով: