Հունիսի 7-ի դրությամբ, համաներմամբ ազատ արձակված բանտարկյալների թիվը հասել է 419-ի:

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Հունիսի 7-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 419 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 46-ը, կրճատում 2,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 92-ը, կրճատում 7,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 16-ը,
«Սեւան» - ազատ է արձակվել 49-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 86-ը:

 Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: