Տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Լոռու մարզում՝ Թումանյան-Մարց միջհամայնքային ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հարակից սարալանջից հողազանգվածը սահել, լցվել է ճանապարհին` 15 մ երկարությամբ ճանապարահատվածը դարձնելով անանցանելի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թումանյանի «Ճանշին» եւ «Գուգարքի ճանշին» ՓԲԸ աշխատակիցների ուժերով իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետեւանքով վնասվել են Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի Գ.Կարապետյանին եւ Լ.Սարգսյանին պատկանող ժամանակավոր կացարանների տանիքները` համապատասխանաբար՝ 60 քմ եւ 100 քմ մակերեսներով,իսկ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Վայոց ձորի մարզի Սալի գյուղի հարակից սարալանջից հողազանգվածը սահել, լցվել է հանդամասի ճանապարհը` դարձնելով անանցանելի:
Դեպքերի մասին տեղյակ են պահվել մարզպետարանների աշխատակիցները:



























