Երեւանում այսօր` հունիսի 8-ին ժամը 14:00-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 16-17 տարեկան երիտասարդը Կիեւյան կամուրջից իրեն ցած է նետել եւ տեղում մահացել:

Պարզվել է, որ ինքնասպան եղածը 16-17 տարեկան Նորայր Թորոսյանն է: Նա կամրջից ցած նետվելուց առաջ կամրջի վրա է թողել բջջային հեռախոսն ու բաճկոնը:

Այս պահին դեպքի վայրում է նաեւ մահացածի մայրը:

Դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության բժիշկները, ովքեր արձանագրել են, որ  երիտասարդը տեղում մահացել է եւ նրանց կանչով դեպքի վայր են ժամանելու դատական բժիշկն ու դիակ տեղափոխող ավտոմեքենան:

Այստեղ է նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժաբմունքի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ:

Քանի որ դիակը հայտնաբերվել է այն հատվածում, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին է պատկանում, ուստի դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Կարեն Խաչատրյանը, նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի քննչական խումբը` քրեական հետախուզության բաժնի պետ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում քննչական աշխատանքներ կատարելուց հետո  դիակը կտեղափոխվի դիահերձարան:

Կիեւյան կամուրջի վրա հավաքվել են մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի