Հայաստանի ազգային կինոկենտրոնն այժմ բանակցություններ է վարում Նաիրի կինոթատրոնի ղեկավարության հետ: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նախնական պայմանավորվածությունների համաձայն, շուտով պայմանագիր կկնքվի եւ ազգային կինոկենտրոնը կփորձի աշխատեցնել «Նաիրի» կինոթատրոնի մի դահլիճը, որտեղ ֆիլմեր են ցուցադրվելու:
Նրա խոսքով, դահլիճը անվճար է տրամադրվելու Ազգային կինոկենտրոնին, բայց նրանք պետք է փորձեն ապահովել գումարներ` անհրաժեշտ տեխնիկայի, աշխատողներին վարձատրելու համար: Գեւորգ Գեւորգյանն նաեւ նշեց, որ քաղաքապետարանի հետ համաձայնությամբ, փորձելու են այնտեղ կազմակերպել համաշխարհային, հայկական, մանուկների եւ մեծերի համար ֆիլմերի ցուցադրություններ: Դպրոցականները հնարավորություն կունենան` որպես ուսումնական դասընթաց, այնտեղ դիտելու դասագրքային ֆիլմեր:
Նշենք, որ «Նաիրին» 3 տարի վարձակալել էր «Մոսկվա» կինոթատրոնը, բայց կինոթատրոնի ոչ եկամտաբեր լինելը ստիպել է «Մոսկվա»-ի տնօրինությանը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո չշարունակել վարձակալությունը: Այժմ կինոթատրոնի շենքը սեփականաշնորհվել է:



























