Գերմանիայում  ուլտրաաջ ծայրահեղականին ցմահ բանտարկության են դատապարտել փախստականներին աջակցող քաղաքական գործչի սպանության համար, փոխանցում է AP- ն:

Ֆրանկֆուրտի նահանգի դատարանը նշել է 47-ամյա Ստեֆան Էռնստի հանցագործության «հատուկ ծանրությունը», իսկ դա նշանակում է, որ նա, ամենայն հավանականությամբ, վաղաժամկետ ազատ արձակման իրավունք չի ունենա 15 տարի անց:

Դատավարության ընթացքում Էռնստը խոստովանել է 2019-ի հունիսի 1-ին կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության անդամ Վալտեր Լյուբկեի սպանությունը, ով ղեկավարում էր շրջանային վարչակազմը գերմանական Կասելում:

Լյուբկեն թիրախ էր դարձել, քանի որ բացահայտորեն արտահայտվում էր փախստականներին օգնելու համար: Դատախազությունը հայտնել է, որ Էռնստը ներկա է գտնվել 2015 թվականին անցկացված միջոցառմանը, որտեղ քաղաքական գործիչը կողմ էր արտահայտվում Գերմանիայի կառավարության որոշմանը` թույլ տալ հարյուր հազարավոր ապաստան հայցողներին մուտք գործել երկիր: Դատարանն արձանագրել է, որ Էռնստն «այլատյացություն է պռոյեկտել դոկտոր Լյուբկեի վրա»:

Էռնստը Լյուբկեին գնդակահարել է նրա տան առջեւ: