Թերթը գրում է, որ երեկ հերթական անգամ Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում կարկուտ տեղաց: Մինչ այդ էլ՝ մոտ 70 տոկոսով կարկուտը վնասել էր Արմավիրի, Շիրակի եւ Սյունիքի ցանքածություններն ու բերքատու այգիները: Օրերս արմավիրցիները մարզպետարանի մոտ ցույցի էի դուրս եկել՝ պահանջելով օգնություն հատկացնել կարկուտի վնասները մեղմելու համար:
Մյուս մարզերում էլ վարկառու գյուղացիները բնության քմահաճույքների պատճառով հայտնվել են անելաների վիճակում: Փաստորեն, այս տարի եւս իրականանում են գյուղատնտեսության համար աննպաստ տարի լինելու մասին կանխատեսումները: Այս պայմաններում անհասկանալի են մնում միայն գյուղնախարարությունում Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցչի դերակատարության եւ հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:



























