Նորվեգացի օրենսդիրը «Սեւամորթների կյանքերը նշանակություն ունեն» շարժումը առաջադրել է 2021թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ամբողջ աշխարհում ռասայական անհավասարության վրա ուշադրություն հրավիրելու համա ՝ միաժամանակ մերժելով հանուն շարժման կատարված անկարգություններն ու բռնությունները:

Իր նամակում նորվեգացի պատգամավոր Պետեր Էյդեն հայտարարել է, որ շարժումը պետություններին ստիպում է հաշվի նստել ռասիզմի եւ անարդարության այլ դրսեւորումների հետ, հաղորդում է The Guardian-ը:

«Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրներից մեկը, որը մենք տեսնում ենք ոչ միայն Ամերիկայում, այլ նաեւ Եվրոպայում եւ Ասիայում, անհավասարության վրա հիմնված աճող հակամարտությունն է: «Սեւամորթների կյանքերը նշանակություն ունեն»-ը ռասայական անարդարության դեմ պայքարի համար շատ կարեւոր շարժում է դարձել ամբողջ աշխարհում: Նրանք հսկայական հաջողությունների են հասել ռասայական անհավասարության մասին համաշխարհային իրազեկվածությունն ու գիտակցությունը բարձրացնելու գործում»,- գրել է քաղաքական գործիչը: