Ֆրեդի դոգը, որը 2016 թվականին ճանաչվել է աշխարհի ամենաբարձրահասակ շուն, մահացել է 8 ու կես տարեկան հասակում, հաղորդում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
Ֆրեդիի հասակը չորս ոտքի վրա կազմում էր 103,5 սմ, իսկ երբ շունը կանգնում էր հետեւի ոտքերի վրա՝ 226 սմ:
Ֆրեդիի տիրուհին՝ Անգլիայի Էսեքս կոմսության բնակչուհի Քլեր Սթոունմենը, հուսահատ է սիրելի կենդանու մահվան հետ կապված:
«Նա ոչ միայն ամենաբարձրահասակ շունն էր, այլ նաեւ ամենաշատ սիրող շունն էր՝ ամենամեծ սրտով»,- ասել է նա:




























