Գերմանիայի իշխանությունները նախազգուշացնում են երկրի արեւմուտքում ջրհեղեղների մասին, երբ հալված ջուրը գետերին ստիպում է ափերից դուրս գալ, հաղորդում է Associated Press-ը:

Նավագնացությունը դադարեցվել է Հռենոսում՝ Կառլսրուեի տարածքում, իսկ Քյոլնից հարավ-արեւելք գտնվող Վիսսենում չորս տղամարդու հաջողվել է փրկել այն բանից հետո, երբ նրանց փչովի նավակը իջել է:

Ֆրանկֆուրտից արեւելք գտնվող Բյոդինգենում բնակիչները փորձել են գիշերը փրկել իրերը գիշերվա ջրի հոսքից առաջացած ցեխից:

Վերջին օրերի տաք եղանակն ու անձրեւները արագացրել են ձյան հալոցքը Շվեյցարիայի եւ Գերմանիայի որոշ հատվածներում:

Այդ ընթացքում նոր տեղացած ձյունը խափանել է երկաթուղային երթեւեկությունը հյուսիսային Գերմանիայի շրջանների մեծ մասում՝ գիշերն ընդհատելով կապը Բրեմենի, Քյոլնի եւ Լյուբեկի հետ: