Իտալիայի հարավում Բիկարի կոմունան հայտարարել է բնակարանների զանգվածային վաճառքի մասին. բնակվելու համար պիտանի տունը կարելի է գնել 7,5 հազար եվրոյով: Առաջարկվող անշարժ գույքի մեծամասնությունը գնահատված է 10-13 հազար եվրո, հայտնում է CNN-ն:
Բնակարանները վաճառում են համայնքային իշխանությունները, որ քաղաք ներգրավեն նոր բնակիչների: Վերջին տասնամյակներին տեղական բնակչության զգալի մասը հեռացել է արտասահման, գերազանցապես ԱՄՆ: Դեռեւս 1950-ական թվականներին Բիկարիում բնակվում էր մոտ 5 հազար մարդ, իսկ ներկայումս՝ մոտ 2 հազար:
Քաղաքապետարանի ծրագրի շրջանակում մոտ 12 տներ վաճառվում են մեկ եվրոյով. դրանք վերակառուցման կարիք ունեն: Եվս երկու տասնյակ օբյեկտներ ունեն «նորմալ» գներ (մի քանի հազար եվրո): Քաղաքում ընդհանուր առմամբ դատարկ է բնակելի անշարժ գույքի ավելի քան 100 օբյեկտ:
Բոլոր լքված շենքերը փաստացի գտնվում են Բիկարիի պատմական մասում: Տների միջին մակերեսը կազմում է 50-70 քառակուսի մետր, դրանց մեծ մասը երկհարկանի է: Բուն քաղաքը հռչակված է գաստրոնոմիական համեղ արտադրանքով՝ այստեղ պիցցա են պատրաստում հին տեխնոլոգիայով, արտադրում են նաեւ այծի պանիր, ձիթապտղի յուղ, սալյամի: Դրանից բացի, տարածաշրջանում պարբերաբար անցկացվում են ժողովրդական պարերի փառատոներ:




























