Tesla Inc-ի եւ SpaceX-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը, ում բացահայտ թվիթները՝ որոշ ընկերությունների վերաբերյալ, վերջին շաբաթների ընթացքում նրանց բաժնետոմսերի կտրուկ աճի են հանգեցրել, որոշել է ընդմիջում վերցնել Twitter-ում:

«Որոշ ժամանակով անջատվենք Twitter-ից»,- գրել է Մասկը իր 44,8 միլիոն բաժանորդներին: Նա նման «ընդմիջում» էր վերցրել անցյալ տարվա հունիսին, բայց մի քանի օր անց վերադարձել էր սոցիալական ցանցերի հարթակ: