Pfizer Inc ընկերությունը 15 մլրդ դոլար եկամուտ կամ այս տարվա իր ընդհանուր եկամտի մոտ մեկ քառորդն է ակնկալում COVID-19-ի դեմ պատվաստանյութի վաճառքից, որը նա մշակել է գերմանացի գործընկեր BioNTech-ի հետ:

Ընկերությունը մտադիր է 2021 թվականին գլխապտույտ տեմպերով պատվաստանյութի երկու միլիարդ չափաբաժին մատակարարել, քանի որ երկրները շտապում են մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր կնքել:

Հունվարի 31-ի դրությամբ Pfizer-ը 65 միլիոն չափաբաժին է մատակարարել ամբողջ աշխարհում, իսկ 29 միլիոն չափաբաժին՝ Միացյալ Նահանգներին: Ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է մինչեւ մայիսի վերջը 200 միլիոն չափաբաժին մատակարարել ԱՄՆ-ին: Ըստ Reuters-ի հաշվարկների՝ այդ նպատակին հասնելու համար շաբաթական պետք է միջինը 10 միլիոն չափաբաժին տրամադրի, ինչը կրկնակի ավելի է, քան հունվարին Pfizer-ի եւ BioNTech-ի մատակարարած չափաբաժինները ԱՄՆ-ին:

Սակայն Եվրոպայի որոշ երկրներում մատակարարումները ուշանում են արտադրությունն ավելացնելու նպատակով արտադրական գործընթացների փոփոխության պատճառով:

Պատվաստանյութը առաջիններից էր, որ հաստավեց ԱՄՆ-ում եւ որոշ այլ երկրներում արտակարգ օգտագործման համար։

Pfizer-ը կանխատեսում է, որ մինչեւ 2021 թվականը վաճառքի ծավալը 59,4 միլիարդից 61,4 միլիարդ դոլար կկազմի, իսկ պատվաստանյութերի վաճառքը կկազմի մոտ 25 տոկոս: