Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի Միսոր քաղաք մտած 2 կատաղած փղերը սարսափ են տարածել։

Ոստիկանները փորձել են փղերին հեռացնել անվտանգ վայր, սակայն փղերից մեկը գետին է տապալել եւ սպանել ոստիկաններից մեկին։ Մյուս փիղը հարձակվել է փողոցում գտնվող մի կովի վրա։