ԵԱՏՄ շրջանակներում ռոումինգը նախատեսվում է չեղարկել մինչ 2025 թվականը: Ռուսաստանցիները արդեն 2025 թվականին կկարողանան զանգահարել տնային սակագներով՝ գտնվելով Ղազախստանում, Հայաստանում եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներում: Այս մասին «РГ»-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակկալիեւը:

«Միության շրջանակներում «ինչպես տանը» սակագինը ազատ հաղորդակցության հիմքն է, ինչը նշանակում է, որ դա գործարարների համար աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի հիմնական պայման է: Տնային եւ ռոումինգային սակագների հավասարեցումը օբյեկտիվ միտում է, որը մենք պետք է իրականացնենք Եվրասիական միության հինգ երկրների բջջային կապի օպերատորների եւ կարգավորողների միջեւ պայմանավորվածությունների միջոցով»,- բացատրել է Շակկալիեւը:

Դեկտեմբերին Ռուսաստանը նախագծին ներկայացրել է անցումային ծրագիր: Նախարարը թվարկել է այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն՝ սակագների հանդեպ տարբեր մոտեցումներ (որոշ երկրներում դա մեկ րոպեն է, մյուսներում` յուրաքանչյուր 10 վայրկյանը, երրորդներում` բաժանորդային վճարը), անձնական տվյալների անվտանգության եւ պահպանման պահանջների տարբերություն, տարբեր տեխնոլոգիական հանգամանքներ։ Բացի այդ, տնտեսական պայմանները շատ տարբեր են, օրինակ՝ Ռուսաստանում կա 146 միլիոն բնակիչ, իսկ Հայաստանում՝ ընդամենը 3 միլիոն:

Համակարգի ինտեգրման աշխատանքը կիրականացվեն մի քանի փուլով: Նախ առաջարկվում է իրականացնել խարդախության դեմ պայքարի միջոցառումներ, օպերատորներին խարդախներից պաշտպանելու համար: Հունվարի վերջին կողմերը քննարկել են ԵԱՏՄ երկրների հակախարդախական համակարգերի ինտեգրացիան օպերատորների համակարգում՝ կապված ԵԱՏՄ երկրների եւ նրանց միջեւ ուղղակի կապերի կազմակերպման հետ:

«Ռոումինգում կապի ծառայությունների արժեքի իջեցումը կլինի աստիճանական եւ կընթանա ըստ հաստատված ժամանակացույցի: Երկրորդ, մենք ակնկալում ենք, որ այն կխթանի սպառման աճը, որը կփոխհատուցի կորուստները: Օրինակ՝ Եվրամիությունում «Ռոումինգ ինչպես տանը» կանոնի ներդրումից հետո բջջային ինտերնետի սպառման ծավալն աճել է մոտ 5,5 անգամ, իսկ զանգերի ծավալը՝ մոտ 2,5 անգամ»,- ասել է Շակկալիեւը: