Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է հակաիրանական դաշինք ստեղծել ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ` Բայդենի վարչակազմի հետ զուգահեռ գործելու համար, հաղորդում է Israel Hayom-ը:

Թերթը նշում է, որ Նեթանյահուն ցանկանում էր օգտագործել իր այցերը ԱՄԷ եւ Բահրեյն՝ «համաձայնեցնելու իրանական խնդրին վերաբերող դիրքորոշումները»:

Իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Նեթանյահուն հետաձգել է իր ծրագրված այցերը Պարսից ծոցի երկրներ՝ Իսրայելում մեկուսացման նոր միջոցառումների, այդ թվում՝ «Բեն Գուրիոն» օդանավակայանի փակման պատճառով:

«Իսրայելը խիստ անհանգստացած է իրանական սադրանքով եւ ուրանի հարստացման մակարդակի աճով, ինչպես նաեւ հաղորդում է, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է վերացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները եւ վերադառնալ միջուկային գործարքին»,- գրում է Israel Hayom- ը:

Մինչդեռ սպասվում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իսրայելական լրտեսական «Մոսադ»-ի ղեկավար Յոսի Կոհենը կհանդիպի ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ: Ակնկալվում է, որ Կոհենը ամերիկացիներին կտրամադրի «գաղտնի հետախուզական տեղեկատվություն»՝ կապված Սիրիայում Իրանի վերաբնակեցման եւ Մերձավոր Արեւելքում «ահաբեկչություններ» իրականացնելու իր ծրագրերի հետ:

Ըստ աղբյուրի, իսրայելցի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ Բայդենը նշանակել է նախկին նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի մեծ մասին՝ պնդելով, որ նրանք քաղաքական գործիչներ են, այլ ոչ թե հետախուզության փորձագետներ: «Այսպիսով, Իսրայելը վախենում է, որ այդ աշխատակիցները կստիպեն նախագահին պահպանել իր պրագմատիկ գիծը Իրանի հարցում եւ վերադառնալ սկզբնական միջուկային գործարքին»,- գրում է իսրայելական Wallah պորտալը: