ԱՄՆ-ն ամրապնդում է «Ալ-Հարիր» բազան Իրաքի հյուսիսում՝ չնայած օտարերկրյա զորքերը երկրից դուրս բերելու Իրաքի խորհրդարանի որոշմանը: New Arab Newspaper-ը հայտնել է, որ ամերիկյան զորքերը ընդլայնում են «Ալ-Հարիր» բազան իրաքյան Քրդստանում:
Թերթը, վկայակոչելով իրաքյան աղբյուրները, գրում է, որ այս գործընթացը շարունակվում է մոտ երկու ամիս: Իրաքի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության սպան New Arab-ին հայտնել է, որ «Ալ-Հարիր» բազայի ընդլայնումը ներառում է ստորգետնյա ապաստարանների եւ մի քանի պահեստների կառուցում:
Նա նաեւ նշել է, որ ռազմաբազան վերջերս ԱՄՆ գործողությունների կառավարման կենտրոն է դարձել հյուսիսային Սիրիայի հարեւան տարածքներում, որոնք վերահսկվում են քրդական աշխարհազորայինների կողմից:
Արեւմտյան Անբար նահանգում «Այնբ Ալ-Ասադ» եւ հյուսիսային Էրբիլում «Ալ-Հարիր» բազաները ԱՄՆ-ի երկու հիմնական հենակետերն են Իրաքում, դրանցում 7000 զինծառայող կա։





























