ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է հետազոտել եւ գնահատել Հայաստանի պետական ծրագիրը` մի շարք ոլորտների վերակազմավորման վերաբերյալ: Աշխատանքն իրականացվում է Երեւանին հատկացվելիք վարկի շրջանակներում:
Բացի հիմնադրամի փորձագիտական խորհրդի մասնագետներից, հարցի ուսումնասիրմանն ընդգրկված են անկախ ոլորտային խորհրդատուներ:
Նշենք, որ Հայաստանի կառավարությանը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից 400 մլն դոլարի վարկ հատկացնելու հնարավորության մասին առաջին անգամ խոսել էր Ալեքսեյ Կուդրինը:




























