Միգրանտների մուտքը Ռուսաստան պարզեցնելու թեման ակտիվորեն քննարկվում է կառավարությունում, այն արդիական է ոչ միայն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Այս թեման բարձրացվել է նաեւ շինարարական համալիրում, որտեղ աշխատողների պակաս կա, եւ շարունակում է բարձրացվել: Ուստի, այո, սա մի թեմա է, որն այժմ ակտիվորեն քննարկվում է կառավարությունում»,- ասել է նա: Այսպես է Պեսկովը մեկնաբանել է ՌԴ գյուղատնտեսության նախարարության խնդրանքն աշխատանքային միգրացիայի հարցում մեղմացման վերաբերյալ:

Ավելի վաղ ՌԲԿ-ն գրել էր, որ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Ջամբուլաթ Խաթուովը խնդրել էր փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոյին օժանդակել օտարերկրյա աշխատողներին ներքին գյուղատնտեսական արդյունաբերություն ներգրավելու հարցում: Խաթուովը պարզաբանել էր, որ նրանք, ի տարբերություն տեղի բնակիչների, ովքեր չեն ցանկանում աշխատել դաշտում, անհրաժեշտ փորձ, գիտելիքներ եւ հմտություններ ունեն: Փոխնախարարը պարզաբանել է, որ նույնը խնդրել են մարզերի եւ ոլորտի համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Գյուղատնտեսության նախարարությունը ոլորտի առաջարկները մշակման համար ուղարկել է աշխատանքի նախարարություն: Փոխվարչապետն իր հերթին գյուղնախարարությանը, աշխատանքի նախարարությանը եւ ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է մշակել 2021 թվականին գյուղատնտեսությունում սեզոնային աշխատանքների անցկացման համար միգրանտների ներգրավման հարցը: