«Հայփոստ Թրաստ Մենեջմենթը» տեղեկացնում է, որ «Հայփոստ» ՓԲԸ  Դիտորդ խորհրդի հունիսի 3-ի որոշմամբ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է  «Հայփոստ»-ի ֆինանսական գծով  գլխավոր տնօրենի տեղակալ  Հայկ Ավագյանի վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Արման Խաչատուրյանը նշանակվել է Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն` փոխարինելով այդ պաշտոնում Բեկոր Փափազյանին։