Իտալիայի հյուսիսում՝ Թուրինի մոտակայքում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ՃՏՊ է տեղի ունեցել ավելի քան 20 մեքենայի մասնակցությամբ: Մեկ մարդ է զոհվել, մի քանի մարդ վնասվածք է ստացել:
Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, ոստիկաններ եւ փրկարարներ:
Ամբողջ Ապենինյան թերակղզին ենթարկվել է սառը ցիկլոնի ազդեցության: Հյուսիսում եւ Լեռնային շրջաններում զգալիորեն նվազել է օդի ջերմաստիճանը: Որոշ քաղաքներում ձնաբքի պատճառով հայտարարել են դպրոցների փակման մասին:
Ըստ կանխատեսումների՝ եղանակային անբարենպաստ պայմանները կպահպանվեն առնվազն մինչեւ շաբաթվա սկիզբ: Առաջիկա գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ Հռոմում զրոյից ցածր, որտեղ նաեւ բացառված չէ ձյան տեղումներ հյուսիսային շրջաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























